Գաղափարների ձևավորում
Մենք կարևորում ենք, որ մեր արտադրանքն ու ծառայությունները լիարժեք հոգան մեր հաճախորդների կոնկրետ կարիքները և արդարացնեն նրանց սպասումները։ Այդ իսկ պատճառով, մենք որդեգրել ենք գաղափարից արժեքավոր արտադրանքի հասնելու ռազմավարությունը և փորձում ենք մեր համագործակցության շրջանակներում առավելագույնս ներգրավվել հաճախորդի աշխատակազմի հետ, բացահայտել հաճախորդի բիզնեսի կարիքները, հասկանալ դրա զարգացմանն ուղղված նպատակները և ստեղծել այնպիսի արտադրանք, որը կլինի միաժամանակ և՛ նորարարական և՛ գործնական։
Առաջադեմ ճարտարապետություն
Ծրագրային լուծումների ճարտարապետությունն իր ամբողջության մեջ իրականացնելու համար մենք խորապես ուսումնասիրում ենք հաճախորդի բիզնեսը, հաշվի ենք առնում վերջինիս կոնկրետ կարիքներն ու տեխնիկական բոլոր պահանջները, որից հետո միայն՝ կազմում ծրագրային լուծման տարբերակները, ինչպես նաև ստեղծում՝ ապարատային սարքավորումները: Տիրապետում ենք անհրաժեշտ հմտություններին, ունենք բավարար հնարավորություններ և երկար տարիների փորձ՝ ստեղծելու այնպիսի ծրագրային լուծումներ, որոնց մեջ կներառվեն առաջադեմ տեխնոլոգիաներ և որոնք լիովին կհամապատասխանեն ոլորտի նորարարական պահանջներին:
Ծրագրային լուծումների ստեղծում
Մենք ապահովում ենք ծրագրերի և ընդգրկուն համակարգերի արտադրության ամբողջական շղթան՝ արտադրանքի արագ նախատիպային մշակումից մինչև լիարժեք օգտագործելի հարթակների ստեղծում։ Մեր աշխատանքը ներառում է բոլոր մոդուլների տեխնիկական բարելավումները և որակի ապահովման ու փորձարկման բոլոր գործընթացները։
Սարքավորումների ստեղծում
Ֆինանսատեխնիկական ոլորտի համար նախագծում և արտադրում ենք սպառողների համար դրամական գործարքներ կատարող հարմարավետ սարքեր` պորտալներ, տերմինալներ և կրպակներ, որոնք լիովին համապատասխանում են պարզ, արագ և ապահով դրամական գործարքների իրականացման միջազգային բոլոր չափանիշներին։